Լրահոս
Օրվա լրահոսը

Կամո Շահինյան. Անվտանգ տեղ չունենք, ամբողջը վտանգավոր տեղ ա, բայց դե գյուղը պետք ա ապրի. «Հրապարակ»

Օգոստոս 14,2024 10:19

Սեպտեմբերը սարերի հետեւում չէ ու հայտնի չէ՝ Կիրանցի դպրոցականներն ինչպես եւ որտեղ են դպրոց գնալու։ 41 աշակերտ ունի գյուղը։ Նրանց կրթության իրավունքը վտանգված է։ Ադրբեջանի հետ սահմանազատման անվան տակ երկու մասի կիսված գյուղի դպրոցը հայտնվեց սահմանի եզրին: Իսկ դպրոցը նորակառույց էր` անգամ դեռ չավարտված, այսինքն` ընդամենը ամիսներ առաջ իշխանությունը տեղյակ չէր, որ նման իրավիճակ է ծագելու Կիրանցում եւ պետական բյուջեից ծախսվող գումարները քամուն են տրվելու, որովհետեւ նոր կառուցվող դպրոցը հայտնվելու է հակառակորդի ուղիղ թիրախում։ Թշնամին դպրոցից ընդամենը 50 մետր հեռավորության վրա է։ Ինչպես Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն էր ասում՝ իշխանությունները խոստացել են դպրոցի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնել մինչեւ սեպտեմբեր, աշխատանքները դեռ շարունակվում են։

2021 թվականին կառավարությունը ԿԳՄՍՆ-ին 100 մլն դրամ էր հատկացրել Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկն ապահովելու համար: Շինարարական աշխատանքները պատվիրակվել են Քաղաքաշինության կոմիտեին։ Գյուղի հին դպրոցը վթարային է, բայց Կամո Շահինյանը չի բացառում, որ երեխաները հենց այնտեղ գնան սովորելու։ «Էնպես չի, որ սա էլ հեռու ա, մենք անվտանգ տեղ չունենք, ամբողջը վտանգավոր տեղ ա, բայց դե, գյուղը պետք ա ապրի»,-ասում է Կամո Շահինյանը։ Գյուղում առաջին դասարանցի կա՞ այս տարի։ Վարչական ղեկավարը չգիտի։ Ասաց՝ դեռ չի հասցրել այդ հարցով զբաղվել։
Կիրանցում միայն կրթության խնդիրը չի անորոշ։ Անորոշ է առհասարակ գյուղի ապագան։ Նոր կառուցվող ճանապարհն էլ է թշնամու թիրախում։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031