Իրանը ռազմածովային զորավարժություններ է սկսել Կասպից ծովում՝ Ադրբեջանի հետ սահմանին, հայտնում են իրանական լրատվականները:
Զորավարժություններն անցկացվում են Աստարա նավահանգստի մոտ:
Իշխանությունները կոչ են արել բնակչությանը` խուճապի չմատնվել կրակոցների ու պայթյունների ձայներից։
Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում կիրականացվեն հրթիռային հարվածներ և ռմբակոծություններ` ենթադրյալ թշնամու թիրախների ուղղությամբ։
Կարդացեք նաև