Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն` ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաք Գրեգորը խոստովանել է, որ իրենք «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK-ՔԲԿ) պատրաստում են Թուրքիայի վրա հարձակվելու համար։
Ըստ թուրքական մամուլում տարածված պնդումների՝ ամերիկացի զինվորականը հարցազրույց է տվել լրատվամիջոցներին և նշել, որ Էրդողանը փորձում է հեռու պահել Թուրքիան պատերազմից, իսկ իրենք Սիրիայում պատրաստում են քրդերին Թուրքիայի վրա հարձակվելու համար։
Հարցազրույցում Մաք Գրեգորը հայտարարել է, որ պատերազմը մոտ է։
Չնայած Իսրայելի հասցեին հնչող կոշտ հռետորաբանությանը՝ ամերիկացի գնդապետը կարծում է, որ Էրդողանն ամեն գնով փորձում է իր երկիրը հեռու պահել պատերազմից։
Կարդացեք նաև
Դուգլաս Մաքգրեգորը մասնավորապես ասել է հետևյալը․
«Սիրիայում մենք որոշ ուժերի պատրաստում ենք Թուրքիայի վրա հարձակվելու համար. Ո՞ւմ նկատի ունեմ: Մենք խրախուսում և զինում ենք PKK-ին և որոշ այլ կազմակերպությունների՝ հարձակվելու Թուրքիայի վրա։ Թուրքերը դա գիտակցում են ու անհանգստացած են։ Մենք նախկինում դա պարբերաբար արել ենք, բայց այս անգամ իրավիճակը շատ լուրջ է։ Ռուսները նոր բազա են ստեղծել նաև Հյուսիսային Սիրիայում և չեն ցանկանում, որ մենք հայտնվենք իրենց դեմ ուղղակի գործողություններ ձեռնարկելու վիճակում։ Մենք գնում ենք դեպի մեծ պատերազմ, որում ներգրավված է Իսրայելը. Ամերիկան արդեն իսկ դրա մի մասն է»։