Հայկական ալիք. Սպիտակ տնից հայտնում են, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա կարող է տեղի ունենալ այս շաբաթ:
«Մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր լուրջ հարձակումների, այդ իսկ պատճառով վերջին մի քանի օրվա ընթացքում մենք մեծացրել ենք մեր անվտանգության ուժերի հնարավորությունները տարածաշրջանում»,-ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգող Ջոն Քիրբին։