Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ռեպորտաժում կեղծ հրապարակումներ են տարածում, թե իբր ԱՄՆ-ն Սյունիքում ռազմաբազա է ստեղծում. Տաթևիկ Հայրապետյան

Օգոստոս 13,2024 17:29

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Ամերիկայի «արյունոտ ձեռքերը» Զանգեզուրում. Բայդենն այստեղի՞ց է նոր պատերազմ հայտարարում Ռուսաստանի դեմ»,-սա ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերության գլխավոր թողարկման վերնագիրն է։ Ռեպորտաժում կեղծ հրապարակումներ են տարածվում այն մասին, թե իբր ԱՄՆ-ն Սյունիքում ռազմաբազա է ստեղծում։ Քարոզչական ամբողջ նյութը հենց ԱՄՆ-ին է դասում պատասխանատու տարածաշրջանում հետագա լարման համար։

Չե՞ն տեսնում կամ չե՞ն գիտակցում այս ամենը Վաշինգտոնում։ Վստահ եմ, որ տեսնում են, բայց գիտակցում են ամբողջ վտանգը, չեմ կարող ասել․․․

Ես դեռևս նման գիտակցությունից բխող որևէ արձագանք չեմ նկատել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031