Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից
Քաղաքային իշխանության ոչ ճիշտ աշխատանքի հետևանքով կրկին այրվում է Նուբարաշենի աղբավայրը։
Մինչդեռ ճիշտ կազմակերպած աշխատանքի դեպքում հնարավոր է խուսափել աղբավայրի մշտական դարձած հրդեհներից, տեղում մանրամասնում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։