Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դանիելյան. «Ոչ ոք թող չկասկածի, որ Շարժումը հասնելու է իր նպատակին եւ իր առջեւ դրած խնդիրները կատարելու է»

Օգոստոս 13,2024 16:27

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սրբազան պայքարի ակտիվիստ Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում, խոսելով ամռան ընթացքում Շարժման իրականացրած գործունեության մասին, ասաց. «Շարժման ընթացքը շարունակվում է: Ամառային սեզոնը մեզ համար բակային հանդիպումների եւ մարզային այցելությունների փուլ է: Պիտի խոստովանենք, որ հիմա գյուղատնտեսական սեզոն է, եւ մեր այցելած վարչական շրջաններում մարդիկ, մեր աջակիցներից շատերը, հատկապես՝ Արարատյան դաշտի, ներողություն են խնդրում, որ չեն կարողանում մասնակցել, որովհետեւ զբաղված են գյուղատնտեսական տարբեր աշխատանքներով:

Թող ոչ-ոք չկասկածի, որ Շարժումը հասնելու է իր նպատակին եւ իր առջեւ դրած խնդիրները կատարելու է: Ընդամենը ժամկետների հարց է: Նիկոլ Փաշինյանը միայն ռեպրեսիաներ է կարողանում կատարել: Մի քանի օր առաջ ես հանդիպել եմ մարդկանց, որոնք տարբեր քրեական գործերով են անցնում: Ի՞նչ է կատարվում: ԱԱԾ-ն, ոստիկանությունը,  գերատեսչությունների տարբեր կառույցները ամեն մեկն իր հերթին տեսանկարահանում են, պատկերները նույնականացնում ու որոշում են, թե տվյալ մարդուն ինչ պատժի կարող են արժանացնել, ինչը նրա համար ավելի ցավոտ կլինի: Ընտանիքի անդամներին հատ-հատ սկսում են ստուգել՝ ով է գործարարությամբ զբաղվում, ով պետական հիմնարկում է աշխատում, ու մեկ առ մեկ գնում են հետեւներից: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի կողմից կա հստակ հրահանգ ուժային կառույցներին, որպեսզի ամենաբիրտ ու ամենակոշտ մեթոդներն օգտագործվեն բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք որ կգան հանդիպման կամ կմասնակցեն բողոքի ակցիաներին:

Բայց այս ամենի հետ մեկտեղ պետք է արժանին մատուցել բոլոր այն համարձակ մարդկանց, որոնք թքած ունեն թե՛ իշխանությունների ապօրինի որոշումների,  թե՛ բռնաճնշումների վրա: Ես կարող եմ օրինակներով ասել, որ այցից առաջ գնացել, մտել են տուն առ տուն եւ զգուշացրել, որ հանկարծ չգնան հանդիպման, այլապես խնդիրներ, պրոբլեմներ կունենան: Իսկ հիմա էլ սրան զուգահեռ կազմակերպում են «Ֆեստիվառ» կոչվածը եւ ժանտախտի ժամանակ խրախճանք են կազմակերպում: Սա սրանց որդեգրած քաղաքականությունն է: Ասում են՝ կերեք, խմեք, քեֆ արեք, ուրախացեք: Ուրախացեք, որ ձեր պետական պարտքը հասել է 12 միլիարդի, ուրախացեք, որ ստրատեգիական բարձունքներին ադրբեջանցիներն արդեն իրենց դրոշներն են կանգնեցնում, որ նույն Տավուշում թշնամին արդեն ակտիվ ինժեներական աշխատանքներ է կատարում՝ նախապատրաստվելով COP 29-ից հետո հարձակման: Եվ այս մասին մենք չենք ասում, ասում են իշխանությունները: Այսինքն, փոխանակ այս ընթացքում պատրաստվեն, ամրաշինական աշխատանքներ կատարեն, Տավուշի առաջնագիծը նվիրում են թշնամուն, Կիրանցի աշակերտներին առաջարկում են սեպտեմբերի 1-ից գնալ սահմանին կիպ մոտ հայտնված դպրոց՝ Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումների, դիպուկահարների, զորքերի վերահսկողության ներքո»:

     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031