ԱՄՆ-ն տարբերակներ է քննարկում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն «ավելի կառավարելի և պակաս կոռումպացված» գործչով փոխարինելու համար, ըստ Ria.ru-ի, հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ):
«ԱՀԾ-ին տվյալներով՝ ամերիկյան էլիտայի շրջանում աճում է դժգոհությունը Զելենսկու նկատմամբ: Ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցություններում ավելի բարձրաձայն են հնչում նրանց ձայները, ովքեր կասկածներ են հայտնում «Կիևին տրվող միլիարդավոր դոլարների ռազմական օգնության նպատակային ծախսման» վերաբերյալ: Վոլոդիմիր Զելենսկին խելահեղ քայլեր է ձեռնարկում, որոնք սպառնում են էսկալացիայով՝ Ուկրաինայի սահմաններից դուրս», – նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության՝ ԱՄՆ-ն նախատեսում է հզոր տեղեկատվական արշավ սկսել, որ ստիպի Զելենսկիին՝ թողնել պաշտոնը, ինչպես նաև նրան փոխարինող է փնտրում, որը արևմտյան դաշնակիցների մեծամասնության «սրտով» կլինի։
Ամենահարմար թեկնածուն՝ ՌԴ հետախուզության տվյալներով, Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար, հայազգի Արսեն Ավակովն է:
Կարդացեք նաև
«Ամերիկացիներն Ավակովի «ուժեղ կողմերին» են դասում նրա սերտ կապերը ուկրաինական ազգայնական կազմավորումների հետ և նրա շարունակական շփումները եվրոպական երկրների առաջնորդների հետ», – նշված է ՌԴ ԱՀԾ հաղորդագրության մեջ:
Ըստ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության՝ Սպիտակ տանը կարծում են, որ դա Արևմուտքին հնարավորություն կտա ավելի լավ պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին՝ Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ:
Վլադիմիր Զելենսկու պաշտոնավարման ժամկետն ավարտվել է մայիսի 20-ին։ Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է մարտի 31-ին կայանային. չեղարկվեցին ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի հետևանքով։ Զելենսկին հայտարարել էր, թե ընտրությունների «ժամանակը չէ»:
Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Զելենսկու լեգիտիմությունը չի կարելի վերականգնել ոչ մի հնարքով։ Նրա խոսքով, Ուկրաինայում միակ լեգիտիմ իշխանությունը Գերագույն ռադան է և նրա նախագահը։