«Ժողովրդավարությունը եւ տոտալիտարիզմը՝ մայթի վրա», – ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեսանյութով կրկին անդրադառնալովմայթերին ավտոմեքենաներ կայանելու խնդրին և, մասնավորապես, քաղաքացիների մեկնաբանություններին, թե դրանով պետք է ոստիկանությունը զբաղվի։
Ըստ Փաշինյանի՝ այդ խնդիրը պետք է քաղաքացին լուծի. «Քաղաքացիները պետք է ապահովեն իրավակարգը։ Սրանում է տոտալիտար և ժողովրդավարական հասարակության տարբերությունը»,- նշում է Փաշինյանը։