Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սաքունց. Տեղական մի քանի «հայրենասեր» ջահելներ փորձել են ոչ միայն արգելել, այլ նաև բռնություն գործադրել մայթին նվագող մարդկանց նկատմամբ, մարդկանց, որոնք ուղղակի ճամփորդում են Հայաստանով

Օգոստոս 13,2024 13:35

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը

Ուրեմն, երեկ Վանաձորում կենտրոնական Տիգրան Մեծ պողոտայի վրա, մեր գրասենյակի դիմացի մայթի վրա երկու հոգի էին նվագում՝ մեկը պարկապզուկով, մյուսը լայն մակերեսով դհոլով /հետո իմացա, Իրանի քաղաքացիներ էին, որոնց հետ նաև ազգությամբ հայ աղջիկ/։

Նորույթ էր Վանաձորի համար, նաև հաճելի էր լսել անծանոթ երաժշտություն, դե Վանաձորի կենցաղի տեսակետից «խամ» երևույյթ։ Մարդիկ էլ հեռվից, մոտիկից լսում էին։

Ու հետո՞, ինչ է տեղի ունենում։
Տեղական մի քանի «հայրենասեր» ջահելներ մոտենում են, ու փորձում են ոչ միայն արգելել, թե բա՝ այստեղ հնդկական երաժշտություն չպետք է նվագեք, այլ նաև բռնություն են գործադրում մարդկանց նկատմամբ, որպեսզի դադարեցնեն նվագելը։ Մարդկանց նկատմամբ, որոնք ուղղակի ճամփորդում են Հայաստանով։

Հիմա։ Իսկ ի՞նչ է անում ոստիկանությունը ռասիստական այս տիպիկ դրսևորման հետ կապված. քար լռություն։
Լավ, ենթադրենք երաժշտությունը հնդկական է, տանը հնդկական սերիալներ չեն նայում հա՞, ձեր տնեցիները։
Սա անգրագիտության ու բռիության խայտառակ դրսևորում է որոշ երիտասարդների մոտ։

Դե, իհարկե, կրթություն, դաստիարակություն չստացածները, երբ նման լկտի դրսևորումներով են երևում հրապարակավ, գտնում են, որ թունդ այլատյացությամբ դրսևորվող «հայրենասիրությունը» պաշտպանված է ու անպատիժ է մնալու։

Իսկ նման մտածելակերպի անթույլատրելիության դեմ ինչ է անում ոստիկանությունը, ճիշտ է՝ անգործություն։
Գոնե մի հատ հրապարակային դիրքորոշում, գնահատական հնչեցրեք ի լուր հանրության, որ նման ռասիստական դրսևորումներն անթույլատրելի են ու ժողովրդավարական պետությունում հասարակական կարգի դեմ ուղղված գործողություններ են, որոնք պատժելի են։

Ամոթ է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031