Լրահոս
Օրվա լրահոսը

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ մեր երկրում գործող երկակի ստանդարտների մասին. լրագրող Մերի Մանուկյան

Օգոստոս 13,2024 13:35

24News.am-ի լրագրող Մերի Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Մայիսի 13-ին տեղի ունեցած խաղաղ բողոքի ակցիայի ժամանակ խոչընդոտվեց իմ մասնագիտական գործունեությունը։ Մասնավորապես՝ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը թույլ չտվեց անցնեմ ու գնամ օպերատորիս մոտ, իսկ ՆԳՆ ոստիկանության զորքերի կարմիր բերետավորը հրեց ինձ ու գցեց գետնին, ինչի արդյունքում ունեցա գիտակցության կորուստ և մարմնական վնասվածք։

Կարո՞ղ եք կռահել, թե ի՞նչ ընթացք է ստացել միջադեպը և ի՞նչ փուլում է։

Քննչական կոմիտեից դեպքից մի քանի օր անց կապվեցին ինձ հետ և հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել դեպքի առթիվ, բայց ոչ թե լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, այլ պաշտոնական դիրքի չարաշահման փաստով (հոդված 441)։

Ինչևէ, ես ու իմ լիազոր ներկայացուցիչը նշել ենք, որ քննություն իրականացնեն լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու (հոդված 237) մասով ևս։

Ես հարցաքննվել եմ մայիսի 18-ին, իսկ հիմա օգոստոսն է, տեղի չի ունեցել առերեսում գործով անցնող և ոչ մի ոստիկանի հետ։

Դիցուք դիտարկենք, թե դեպքը տեղի էր ունեցել իշխանական լրատվամիջոց ներկայացնող լրագրողի նկատմամբ։ Ի՞նչ կլիներ այս դեպքում։ Իհարկե, արագ-արագ քրեական գործ կհարուցեին, քննությունը հապշտապ կիրականացնեին ու գործը կուղարկեին դատարան, կնշանակվեր դատական նիստ, անգամ կողքից պատահաբար անցնող մարդկանց, համենայն դեպս, կձերբակալեին։

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ մեր երկրում գործող երկակի ստանդարտների մասին։ Իհարկե, ես սրանով բացարձակապես չեմ ասում, թե կարելի է որևիցե մեկի նկատմամբ բռնություն կիրառել՝ անկախ, թե որ լրատվամիջոցում է աշխատում, ուղղակի ուզում եմ շեշտել իշխանությունների և ուժայինների «ընդունված աշխատանքային նորմերը»։

Հ.Գ. Կարդացի Լրատվամիջոցների էթիկայի կարգավորման մարմնի հայտարարությունը իմ դեպքով 24-ում հրապարակման և դրա վերաբերյալ մեր կասկածների մասին։ Ուզում եմ, որ այդ մարմնի կարգավորողները ֆիքսեն, թե ինչ փուլում է գտնվում իմ հետ կապված դեպքի քննությունը, ու ինչքանով իշխանությունները կապ ունեն դրա ու նմանատիպ դեպքերի քննության կամ քննության բացակայության հետ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031