Լրահոս
Օրվա լրահոսը

Զաքարյանների դամբարանի վերականգնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են՝ արձանագրվել են շեղումներ հաստատված նախագծից

Օգոստոս 13,2024 12:08

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետները այցելել են ՀՀ Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքում գտնվող՝ ՅՈՒՆԵՍԿՕի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ։

Սանահինի վանքի հարավային հուշարձանախումբը նորոգվում և վերականգնվում է ԱՄՆ դեսպանների «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ։ Հանդիպմանը ներկա էին Ալավերդու համայնքապետի տեղակալը, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները, նախագծի հեղինակները, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության մասնագետներ։

Զաքարյանների դամբարանի վերականգնման աշխատանքներում արձանագրվել են որոշակի շեղումներ հաստատված նախագծից։ Որոշվել է փոխել տեղում առաջարկվող բազալտի տեսակը՝ համապատասխանեցնելով նախագծին։ Դամբարանի վերականգնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են՝ առաջարկվող փոփոխությունները նոր գիտամեթոդական խորհրդում քննարկելու պայմանով։

Հաղպատի վանական համալիրը արևմտյան պարսպապատը և երկրաշարժից փլուզված աշտարակը վերականգնվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով: Աշխատանքների արժեքը մոտ 54 միլիոն ՀՀ դրամ է։ Փլուզված աշտարակն արդեն ամբողջովին վերականգնված է, ուժեղացվել են պարիսպների և աշտարակների հիմքերը, իրականացվում են նախագծով նախատեսված նորոգման մյուս աշխատանքները։

 Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականին։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031