Լրահոս
Օրվա լրահոսը

Շմոլ գազից թունավորման հետևանքով 26-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ մեղադրանք է ներկայացվել ՍՊԸ-ի փականագործին

Օգոստոս 13,2024 12:04

Ավարտվել է ՍՊ ընկերության փականագործի կողմից անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Վանաձորի 21–ամյա բնակիչը, աշխատելով ՍՊ ընկերության Վանաձորի տեղամասում՝ որպես փականագործ, սպասարկելով Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում գտնվող շենքի բնակարանը, վերջին անգամ՝ 2022 թվականի սեպտեմբերի 17-ին, հիշյալ բնակարանի ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամանակ չի հայտնաբերել բաժանորդի կողմից լոգարանում առանց անհրաժեշտ տեխնիկական պայմանների ապահովման տեղադրված և ներտնային գազասպառման համակարգին միացված ուղղաձիգ ծխահեռացման համար նախատեսված «MERCURY» մոդելի 12 լ տարողությամբ գազի արագային ջրատաքացուցիչ սարքի տեղադրման և դրա շահագործման անհամապատասխանությունը` տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, ինչպես նաև միջոցներ չի ձեռնարկել խախտումով շահագործվող գազի արագային ջրատաքացուցիչ սարքի գազամատակարարումը դադարեցնելու, գազի սնուցման պողպատյա իջուցիկ խողովակի վրա առկա փականը խցափակելու ու հոլոգրաֆիկ կնիքով կնքելու ուղղությամբ։

Արդյունքում, 2022 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 23։45-ի սահմաններում, խախտումով տեղադրված գազի վերոհիշյալ արագային ջրատաքացուցիչի շահագործումից արտանետված՝ արյունը ախտահարող կարբօքսիհեմոգլոբին թույնի հետևանքով օրգանիզմի ընդհանուր էկզոգեն սուր թունավորումից կյանքից զրկվել է հիշյալ բնակարանում ժամանակավորապես բնակվող 26–ամյա կինը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ ՍՊ ընկերության փականագործին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031