Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրի Հունանյանի եղբայրը դիմել է ներում ստանալու խնդրանքով. «Հրապարակ»

Օգոստոս 13,2024 11:38

1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացնողները պարբերաբար դիմում են վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրանքով: Մի քանի տարի առաջ Նաիրի Հունանյանն էր դիմել, հետո նրա եղբայրը` Կարեն Հունանյանը: Անցած տարի հունիսին Կարեն Հունանյանը ներում ստանալու համար դիմել էր ՀՀ նախագահին, սակայն մերժում ստացել:

«Հրապարակի» տեղեկություններով, որ նա կրկին դիմել է ներման խնդրանքով: Արդարադատության նախարարությունն այս անգամ, չգիտես ինչու, ոճրագործության զոհերի հարազատներին, բոլոր տուժողներին նամակներ է ուղարկել` տեղեկացնելով, որ նման դիմում են ստացել Կարեն Հունանյանից:

Մենք կապվեցինք Յուրի Բախշյանի այրու` Անահիտ Բախշյանի հետ, որ տեղեկանանք, թե դա ինչ նամակ է, ինչու են ուղարկել տուժողներին, գուցե նրանց համաձայնությո՞ւնն են հարցնում:

Տիկին Բախշյանը «Հրապարակին» պատմեց, որ օգոստոսի 4-ին ստացել է նշված նամակը և հաջորդ օրն անմիջապես պատասխանել, որ կտրականապես դեմ է Կարեն Հունանյանին ներում շնորհելուն: Բախշյանն ասում է, որ օրենքը թույլ է տալիս ներման կամ վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրով դիմել այն ցմահ բանտարկյալներին, ովքեր 20 տարի բանտարկված են և այդ 20 տարիներին դրսևորել են պատճաշ վարքագիծ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031