Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, որը մխրճվել է ավտոմեքենայի սրահ

Օգոստոս 13,2024 09:00

Օգոստոսի 12-ին, ժամը 23:38-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1994 թ.) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, որը մխրճվել է ավտոմեքենայի սրահ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Ա․ Հ․-ն (ծնված 1991 թ.) և Ա․ Գ․-ն (ծնված 2022 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ: Ա. Հ․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Վ. Գ․-ինը և Ա. Գ․-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, տուժած Վ. Գ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և արգելապատնեշի երկաթե կառուցատարրը հեռացրել ավտոմեքենայից;

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031