Ինչո՞ւ չիրականացան Գիլոյանի կանխատեսումները, թե տասը մեդալ են բերելու՝ լրագրողի այս հարցին ԿԳՄՍ նախարար Կարեն Գիլոյանը պատասխանեց. «Չեմ ասել՝ կնվաճեն, ասել եմ՝ մեդալ նվաճելու հնարավորություն ունեն»:
Ապա սկսեց թվարկել հերթով անունները եւ բացատրել, թե ինչու չստացվեց: Արթուր Ալեքսանյանի մեդալի մասին ասաց, որ բողոքարկել են. «100%-ով կարող եմ ասել, որ սխալ էր, հուսով եմ՝ սխալվել են մրցավարները եւ ոչ թե՝ միտումնավոր էր, սպասենք որոշմանը: Եթե անգամ իրենք էլ չկայացնեն՝ դիմելու ենք Լոզանի դատարան: Ակնհայտ է, որ Արթուրը պիտի ոսկին բերեր, հուսով եմ՝ ճշմարտությունը կվերականգնվի: Կան նախադեպեր, մենք պարսիկի ոսկե մեդալի վրա աչք չունենք, բայց թող մեզ էլ տան, երկու ոսկե մեդալ թող լինի: Այդ ամենը կկցվի, կուղարկվի: Մենք ուղարկել ենք առաջին մասը, վաղը կամ մյուսները մնացած փաստերը կուղարկենք: Մեր Արթուրը շատ ուժեղ է, ուրիշներն էլ են ուզում չեմպիոն դառնալ, բայց մենք թույլ չենք տա, կպայքարենք մինչեւ վերջին աստիճան: Իրանցի մարզիկի հետ ոչ մի խնդիր չունենք: Մեր խնդիրը սխալ մրցավարությունն է, դրա դեմ կպայքարենք»:
Մանրամասները՝ տեսանյութում.