Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցցանցերում աշխատանք առաջարկելով՝ թալանի են ենթարկել գյումրեցի կնոջը

Օգոստոս 12,2024 20:45

Aravot.am-ի տեղեկություններով, օրերս Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին է դիմել պետական կառույցներից մեկի 37-ամյա աշխատակցուհի Վ․Պ․-ն՝ հաղորդում ներկայացնելով իրեն խարդախությամբ դրամաշորթության ենթարկելու մասին։

Նա տեղեկացրել է, որ հուլիսի 31-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նկատել է աշխատանքի առաջարկ, որով սկսել է հետաքրքրվել։ «Վոցապ», «Տելեգրամ» հավելվածների միջոցով  նրան ներկայացրել են աշխատանքային պայմանները, առաջարկել մեկ շաբաթվա ընթացքում՝ հուլիս 31-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում,  շահույթ ստանալու նպատակով գումար փոխանցել մի քանի հաշվեհամարների։

Չնայած ոստիկանության ու մասնագետների՝ չխաբվելու, կիբեռհանցագործությունների չենթարկվելու մասին բազում նախազգուշացումներին՝ կինը միամտաբար բավական մեծ գումարներ է փոխանցել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող մի քանի անձանց։

Նա Մարտունիի բնակիչ Ս․Մ․-ի հաշվեհամարին փոխանցել է 107.000 դրամ, Վայքի բնակիչ՝ Գ․Դ․-ի հաշվեհամարներին  738.000 դրամ, գյուղ Ծովակի բնակիչ Հ․Վ․-ի հաշվեհամարներին 575.000 դրամ, Աբովյան քաղաքի բնակչուհի Մ․ Հ․-ի հաշվեհամարին 415.000 դրամ։ Փոխանցումներ կատարել է նաև այլ հաշվեհամարների՝ 971.000, 490.000, 300.000, 100.000 դրամ գումարի չափով, սակայն հետո հասկացել է, որ իրեն խաբել են:

Ոստիկանություն դիմած կինը նշել է, որ իրեն պատճառած վնասը  կազմում է ընդհանուր 3.696.000 դրամ։

Ոստիկանությունում կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031