Լրահոս
Օրվա լրահոսը

«2018-ի՝ այսպես կոչված հեղափոխությունից հետո իմ հայրենիքի ճակատագիրը մտահոգեց ինձ․ չէի կարող անտարբեր լինել»․ Սփյուռքից ՀՀ վերադարձած երիտասարդ

Օգոստոս 12,2024 21:01

«2018-ի՝ այսպես կոչված հեղափոխությունից հետո իմ հայրենիքի ճակատագիրը մտահոգեց ինձ․ չէի կարող անտարբեր լինել կատարվող դժբախտությանը»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց սփյուռքից Հայաստան ժամանած և սրբազան պայքարին միացած Արիանա Հովսեփյանը։

Արիանա Հովսեփյանը 11 տարեկանում է ընտանիքի հետ մեկնել արտերկիր։ 2 սրբազան պայքարին միանալու համար սփյուռքից ՀՀ է ժամանել և որոշում կայացրել մնալ Հայաստանում։

Նա ասաց՝ 2020-ին պատերազմը հիմք դարձավ էլ ավելի գնահատելու հայրենիքի դերն իմ կյանքում․ «2021-ին՝ 11 տարի անց առաջին անգամ ծնողներիս հետ վերադարձա հայրենիք, որը գտնվում էր հոգեբանորեն, տարածքային, արժեհամակարգի առումով ծանր վիճակում։ Էլ ավելի զգացի պայքարի տենչանքը, նպատակը պարգևելու հետագա սերունդներին ամբողջական հայրենիք և քրիստոնյա հային վայել արժեհամակարգ»։

Արիանա Հովսեփյանն ասաց՝ խոսքեր կան՝ ասում են խավարից հետո միշտ գալիս է լույսը․ «Ինձ համար այդ լույսը սրբազան պայքարն էր։ Ծնողներս ևս, մտահոգված լինելով հայրենիքի վիճակով, տեսնում էին՝ ինչպես եմ արտասվում, որ ուզում եմ գալ ՀՀ, մասնակցել սրբազան պայքարին, ամեն անգամ նստած հեռուստացույցի առաջ հետևում էի եթերներին, ամեն անգամ ասում էի՝ ուզում եմ միանալ։ Արիանա Հովսեփյանն ասաց՝ ծնողներս իրենց կյանքի ամենադժվար որոշումը կայացրին․ «Հայրս ասաց՝ ուզում ես, քիչ լացի, վերցրու այս տոմսը և ռադդ քաշի Հայաստան»։

Արիանա Հովսեփյանը, եզրափակելով ելույթը, ասաց․ «Սրբազան պայքարը մեզ բացառիկ հնարավորություն է ընձեռում համախմբվելու և պաշտպանելու մեր ազգի ինքնությունը։ Հայաստան, հայրենիք ու Աստված, բոլորս համախմբվում ենք։ Առաջ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031