«Երիտասարդությունը ոչ միայն հաճույքի, այլև սխրանքի և հերոսության մասին է»,- լրագրողների հետ ճեպազրույցում Սուրբ Աննա եկեղեցու բակում այսպիսի կարծիք հայտնեց Բագրատ սրբազանը։
Նա վստահեցրեց՝ սա իմ պայքարն է`անձնականացված։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երիտասարդության տոնի առիթով երիտասարդները քայլերթով Մատենադարանից ընթացան դեպի Սուրբ Աննա եկեղեցի։
Լրագրողների դիտարկմանը՝ տպավորություն է, որ այս պայքարի մասնակիցը միայն ինքն է և′ ներսից, և′ դրսից և հարցին՝ ինչպե՞ս եք տեսնում այս պայքարի հեռանկարը, քանի որ իշխանությունն ունի աջակցություն դրսից, իսկ սրբազան պայքարը՝ ոչ, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Աջակցությունն այս ժողովուրդն է՝ ինքն իրեն աջակցող։ Այս պայքարի հաղթանակին այլընտրանք գոյություն չունի»։
Կարդացեք նաև
Հարցին՝ պայքարը բարոյական դաշտից տեղափոխվելո՞ւ է քաղաքական դաշտ, նա պատասխանեց․ «Պայքարն իր էությամբ հոգևոր բարոյական է, լուծումներով քաղաքական»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ