Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իշխանյան. «Նիկոլ Փաշինյանը կցանկանա նոր սահմանադրություն ձեռք բերել, իհարկե, այնպիսի լիազորություններով, որ հիմա նա ունի»

Օգոստոս 12,2024 19:50

Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանում նոր սահմանադրություն ունենալու Ալիեւի պահանջի եւ դրան Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքի մասին՝ ասաց. «Սահմանադրության հարցը շատ բազմավեկտոր հարց է քննարկման համար, բայց սկսենք այնտեղից, որ Նիկոլը կցանկանա նոր սահմանադրություն ձեռք բերել, իհարկե, այնպիսի լիազորություններով, որ հիմա նա ունի: Մի կողմից այս սահմանադրությունը փոփոխելը, բայց միայն այն դրույթները, որ վերաբերում են սուպեր-պուպեր վարչապետական համակարգին, ժողովրդի համար ձեռնտու է, մյուս  կողմից մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը վերջնականապես ոչնչացնելու համար պետք է փոխի սահմանադրությունը:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչպես է ստացվում երկխոսությունը կամ հեռահար խոսակցությունը Ադրբեջանի նախագահի  հատուկ ներկայացուցչի՝ Էլչին Ամիրբեկովի, եւ այստեղի միջեւ: Մենք հիշում ենք, որ Փաշինյանը արդեն խոսել էր նոր սահմանադրություն ստեղծելու մասին, բայց դա այստեղ շատ կոշտ դիմադրության արժանացավ: Բնականաբար, որոշակի ժամանակ էր պետք:

Դրանից հետո սկսեցին Տավուշի դավաճանական արարողությունները կատարել, մեր սեփականությունը եւս մեկ անգամ հանձնեցին Ադրբեջանին եւ Հայաստանի համար ավելի անբարենպաստ պայմաններ ստեղծեցին: Եվ հիմա, երբ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ այս մարդը նորից նոր սահմանադրության հարց է բարձրացնում, ասում է, թե կարող է նոր իշխանություն գա եւ ասի՝ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը չի համապատասխանում սահմանադրությանը եւ դավաճանի արածները չեղարկի:

Սա արդեն ինքն իրենից ապացույց է, որ Նիկոլ Փաշինյանը հակասահմանադրական գործողություններ է արել: Ընդհանրապես միջազգային հանրությունն էլ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնի սրան, որովհետև  այս երկրի ներսում պաշտպանում են մի մարդու, որը երկրի սահմանադրությանը հակառակ գործողություններ է անում: Սա եւս մեկ դարակ է հիշելու, թե դե ֆակտո ով է մեզ ղեկավարում:

Ի՞նչ կա Ամիրբեկովի հայտարարության մեջ, որից քպականները հետագայում կարող են կառչել: Այն, որ կարող է գալ նոր իշխանություն եւ չեղարկի Նիկոլ Փաշինյանի արածները: Ուրեմն ի՞նչ պետք է անել: Այն, որ Նիկոլ Փաշինյանը ձգտում է խաղաղության, իսկ դրա համար մեզ պետք է սահմանադրությունը անպայման փոխել, որ նորերը չգան եւ սահմանադրությունը չփոխեն: Ես գրեթե կասկած չունեմ, որ շուտով հնչելու են այսպիսի թեզեր: Այսինքն, նախապատրաստական աշխատանքներ են կատարվելու»,-ասաց Հովհաննես Իշխանյանը:

     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031