«Այս իշխանությունների օրոք տոնի հավես էլ չէր մնացել»,-Մատենադարանի մոտակայքից Երիտասարդների օրվա կապակցությամբ Երիտասարդական երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ՀԿ համահիմնադիր Էդգար Էլբակյանը, որը միացել է երիտասարդների երթին։
Նշենք, որ այս պահին երիտասարդների քայլերթը Մատենադարանից ընթանում է դեպի Սուրբ Աննա եկեղեցի։
Այնուհետև եկեղեցու բակում տեղի կունենա հավաք Բագրատ սրբազանի առաջնորդությամբ։
Կարդացեք նաև
Էդգար Էլբակյանը վստահեցրեց՝ արձակուրդային շրջանում սրբազան պայքարը շարունակվում է։
Խոսելով իշխանությունների կողմից Երիտասարդության տոնի առիթով տարածված հայտարարությունների մասին՝ քաղաքագետն ասաց․ «Իշխանության կարգախոսը չափազանցեցված չեմ լինի, թող գեղարվեստական լինի, բայց այն` մահ Հայաստանինն է։ Սա ճշմարտություն է․ իրենց գործունեության առանցքը ՀՀ-ն պահելը չէ, այլ իրենց իշխանությունը պահելը։ Իրենք, երբ խոսում են ինքնիշխանության մասին, զուտ նկատի ունեն ՀՀ-ն ավանդական դաշնակցային հարաբերությունների ծիրից հանել և մտցնել թուրքական գերիշխանության տակ»։
Էդգար Էլբակյանն ասաց՝ երիտասարդության ուսերին է ծանրացած այսօրվա ազգային ազատագրական պայքարը, որի մասին 2020-ից ենք խոսում։ Դա և′ բեռ է, և′ պատվավոր առաքելություն, որ երիտասարդները պետք է կրեն։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ