Հայաստանում Ֆրանսիական քոլեջի ուսխորհրդի նախագահության անդամ Ռոբերտ Մանուչարյանը, որ միացել է երիտասարդների երթին դեպի սուրբ Աննա եկեղեցու բակ, լրագրողների հետ զրույցում հետեւյալը նշեց, որ ներկա պահին ճիշտ էր այս դադարը վերցնելը ու պայքարը վերադասավորելը. «Իսկ սեպտեմբերին ավելի կազմակերպված, ավելի թափով շարժումը կսկսվի, կհասնի իր տրամաբանական ավարտին, որովհետեւ այլ տարբերակ չկա, շարժումը պե՛տք է հաջողի»:
Նա ընդգծեց, որ եթե չարժումը չհաջողի, մեր պետության գոյությունը կասկածի տակ կհայտնվի:Հավելենք, որ երիտասարդը առաջին իսկ օրվանից միացել է Սրբազան շարժմանը եւ մասնակցել է բոլոր հավաքներին՝ կարեւորելով Հայաստանին ապագան ու պետականությունը: Ռոբերտի համոզմամբ, շարժման հաջողելու գրավականներից մեկը ակտիվ երիտասարդների ներգրավվածությունն է:
«Նայեք ինչքան երիտասարդություն է հավաքվել՝ տարբեր կուսակցություններից, տարբեր խմբավորումներից, քոլեջներից, համալսարաններից: Այս երիտասարդությանը չեն կարողանալու կոտրել, երիտասարդությունը պայքարելու է, ու շարժումը հասնելու է հաղթանակի»,-ասաց երիտասարդը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ