Թուրքիայի Շըրնաք նահանգում ավտոբուս է պայթել, ինչի հետևանքով մահացել է 2 մարդ, վիրավորվել՝ 12-ը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Տեղի ունեցածը որակվում է որպես ահաբեկչություն։
Որոշ լրատվականներ հստակեցնում են, որ ոչ թե ավտոբուս, այլ` միկրոավտոբուս է պայթեցվել։
Հակաահաբեկչական գործողության ռեժիմ է մտցվել: Հաղորդվում է նաև, որ հարձակվել են քաղաքացիական մեքենաների վրա։