Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշեցի մոռացված նախշերին տալ ժամանակակից էլեմենտներ և բոլորին ցույց տալ հայկական մշակույթի նրբությունները, զարդանախշերի յուրատիպությունը». «Ապառաժ»

Օգոստոս 12,2024 17:45

«Ապառաժ». Անի Հովհաննիսյանը Արցախի Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղից է։
Տեղահանվելուց հետո ընտանիքի հետ ապրում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում։ Անին մեկն է այն արցախցի երիտասարդներից, որ փորձում է հաղթահարել բոլոր դժվարությունները, ներսում խեղդել հոգու ճիչը և ժպիտով նայել շրջապատին։

Ասեղնագործությամբ զբաղվում է 2021 թվականից։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո նա ցանկանում էր ինչ-որ բանով զբաղվել և ընտրեց հենց այդ ուղղությունը՝ հայկական նախշաձևերով Մարաշի ասեղնագործությունը, որը շատ հոգեհարազատ է իրեն։ Այսօր Անիի արհեստավարժ մատների մեջ թելն ու ասեղը հրաշքներ են գործում․․․

-Նպատակ ունեի Արցախում արտադրել յուրահատուկ, բոլորից տարբերվող արտադրանք, քանի որ բոլոր խանութներում նույն ոճի հագուստներ էին վաճառվում։ Իմ հետաքրքրությունը հայկական նախշաձևերի հանդեպ մեծ է եղել։ Միշտ իմ ուշադրությունը գրավում էին հայկական նախշերով տարբեր իրերը, հագուստները, զարդերը, և ուսումնասիրելով դրանք, հասկացա, որ նախշաձևերի մի մասը  մոռացվում է հանրության կողմից: Եվ այդպես որոշեցի մոռացված նախշերին տալ ժամանակակից էլեմենտներ, ճանաչելի դարձնել և բոլորին ցույց տալ հայկական մշակույթի նրբությունները, զարդանախշերի յուրատիպությունը։

Սկսեցի ինքուս սովորել համացանցի օգնությամբ։ Քույրս ինձ նվիրեց «Մարաշի ասեղնագործությունը» գիրքը, որը շատ օգնեց ինձ նոր գիտելիքներ ձեռք բերելու և ավելի հմտանալու գործում։ Սկսեցի ասեղնագործել հագուստի, տնային դեկորների վրա, ու իմ առաջին գործը մայրիկիս համար ասեղնագործած սփռոցն էր, որը բավականին հաջողված էր։ Ցավոք, այն մնացել է Արցախում։

Ստեփանակերտում մասնակցել եմ բիզնես դասընթացների, որտեղ էլ ներկայացրել եմ իմ բիզնես ծրագիրը։ Այդ դասընթացների ժամանակ սովորել եմ բիզնեսի կառավարման հմտություններ, որոնք այսօր կիրառում եմ բիզնեսի մեջ։

Բրենդի անվանումը «SuHen» է, որը նվիրել եմ ծնողներիս։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031