«Ա1+». «Վերադարձ ղեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2020 թվականի դեկտեմբերին՝ Երևանում: Ժամանակի ու ստեղծված պայմանների թելադրանքով ձևավորված կազմակերպության առաջնահերթ նպատակներից էր բռնի տեղահանված 39 հազար արցախցիների պահանջատիրության բարձրաձայնման, արդարության վերականգնման, մահվան սպառնալիքի տակ սեփական տները լքած քաշաթաղցիների իրենց օրրանը վերադառնալու իրավունքի իրացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնել։
«Մեր նպատակն էր ագրեսիայի և հայ ազգաբնակչության բնաջնջման հետևանքով բնակավայրերը հարկադրաբար լքած Քաշաթաղի շրջանի հայության իրավունքների պաշտպանությունը, նրանց սոցիալական, քաղաքացիական և այլ իրավունքների իրացմանը նպաստելը, Հայաստանի Հանրապետությունում, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների պահանջները, խնդիրներն ու իրավունքները ներկայացնելը»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Մովսեսյանը։
Ժամանակի հետ կազմակերպության խնդիրներն և իրենց առջև դրված նպատակներն ավելացել՝ առավել շատ կենցաղային բնույթ են սկսել կրել։ Կազմակերպությունը գործունեության 4 տարիների ընթացքում տարատեսակ աջակցություններ է ցուցաբերել Քաշաթաղից բռնագաղթած հայրենակիցների համար:
«Մինչև Արցախն ամբորջությամբ հայաթափելն ավելի ակտիվ էինք գործունեություն ծավալում։ Այժմ հիմնական պասիվությունը կապված է ֆինանսական հոսքերի բացակայության հետ: Առանց ֆինանսական միջոցների առկայության ոչինչ չես կարողանա անել։ Հիմա առավել հաճախ դիմում են խորհրդատվություն ստանալու համար։ Անում ենք հնարավորը՝ մեր բնակիչներին թեկուզ և աննշան կերպով օգտակար լինելու համար»,- ասում է Կարինե Մովսեսյանը։
Անահիտ Պետրոսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: