Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունը ուղիղ հրահանգ է ստացել խորհրդարանի ամբիոնից»․ Բագրատ սրբազան

Օգոստոս 12,2024 15:49

«Այդ մարդիկ հայրենիք ունեցող մարդիկ են, ովքեր քաջ գիտակցում են, թե ինչ իրավիճակում են գտնվում եւ դուրս են եկել պայքարի: Հարյուրավոր մարդիկ կան, որ այդ օրը վիրավորվել են նռնակներից: Հանցագործությունն իրավապահ համակարգինն է, այսինքն՝ ոստիկանությանը, ովքեր հրահանգ են ստացել այդ օրը խորհրդարանում գտնվող նեռից: Մարդկանց նկատմամբ կիրառվել է բռնություն: Ոչ թե այս մարդկանց պետք է մեղադրանք առաջադրվի, այլ ոստիկանների գործողություններին պետք է գնահատական տրվի, նրանց մեղադրանք առաջադրվի, սակայն ոստիկաններին քաջալերում են »,- այսօր «Հունիսի 12-ի» գործով դատավարությունից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:

Հիշեցնենք, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում մեկնարկում է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը։ Մեղադրյալները 16-ն են։ Նրանցից 15-ը մեղադրվում է խուլիգանության հոդվածով, մեկը՝ զանգվածային անկարգության։ 4 մեղադրյալ գտնվում է բանտային կալանքի տակ, 8-ը՝ տնային կալանքի, 2-ը՝ վարչական հսկողության, 2-ը՝ բացակայելու արգելքի։ Նիստը նախագահելու է դատավոր Արամայիս Ասատրյանը։

Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Պետրոսյանին, Վաչիկ Խաչատրյանին , Կարմեն Մնացականյանին, Արմենակ Խաչատրյանի,Լևոն Սաֆարյանին, Ավետիք Ջիլավյանին , Սամվել Բաղդասարյանին, Տիգրան Սարիբեկյանին, Նաիրա Մինասյանին,Երվանդ Աղաբալյանին, Հարություն Մելիքյանին, Արմեն Հովսեփյանին, Կոնստանտին Տեր-Մովսեսյանին, Տիգրան Կլեկչյանին, Սևակ Սիմոնյանին առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից խուլիգանության հատկանիշներով: Մեղադրյալներից միայն Էդգար Յուխանաևն է մեղադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի ` զանգվածային անկարգությանների մասով։

Սրբազանի բնութագրմամբ, նրանք ապօրինի են գտնվում կալանքի տակ, եւ այդ օրը հարյուրավոր մարդիկ վիրավորվել են «Զարյա 3» հատուկ միջոցից, ընդ որում՝ ժամկետանց ու արգելված։

«Ոստիկանությունը ուղիղ հրահանգ է ստացել խորհրդարանի ամբիոնից՝ նեռի կողմից,  հրահրելով, ասելով, որ այն ոստիկանները, ովքեր ավելի ջանադիր են եղել, նրանք ավելի կգնահատվեն։ Դրան գումարած ծեծուջարդը, բիրտ ուժը, որ կիրառել են ստորացման բոլոր հանգամանքներով։ Այս ամենից հետո ոչ թե պետք է այս մարդկանց մեղադրանք առաջադրվեր, կալանքի տակ մնային, այլ ոստիկանության կատարած գործողություններին պետք է գնահատական տրվեր, ու ոստիկանները կանգնեին դատարանի առջև։ Բայց ոստիկանությանը քաջարելում են, և դա քաղաքական որոշում է։ Առաջին հերթին ոստիկանները պետք է կանչվեն պատասխանատվության»,- ասաց սրբազանը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031