Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց ձորի մարզում մկրտության ժամանակ «փրփուր փարթի» են կազմակերպել, ինչի հետևանքով 7-ամյա տղան ջրահեղձ է եղել ու բժշկական կենտրոնում մահացել. Shamshyan.com

Օգոստոս 12,2024 14:05

Shamshyan.com. Այսօր՝ օգոստոսի 12-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է  «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից այնտեղ տեղափոխված 7-ամյա տղան։

Նա «Վայոց ձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել օգոստոսի 10-ին։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ այդ օրը նշված գյուղում նշելիս են եղել երեխայի քրոջ մկրտության արարողությունը, որի ժամանակ կազմակերպվել է «փրփուր փարթի» միջոցառում՝ այդ առանձնատանը կից լողավազանում, որի ժամանակ էլ երեխան գլխով հարվածել է լողավազանի հատակին, ինչից հետո ջրահեղձ է եղել և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031