Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուները

Օգոստոս 12,2024 13:14

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովն այսօր ամփոփել է թեկնածուների փաստաթղթերի ընդունման գործընթացը։

ՀՀԽ անդամի թափուր տեղի համալրման մրցույթի մասնակցության համար հայտ են ներկայացրել յոթ թեկնածու՝

Էլմիրա Արսենյան
Քնարիկ Առաքելյան
Զառա Արամյան
Իրինա Շախնազարյան
Օֆելյա Ասատրյան
Մարգարիտա Մինասյան
Նունե Էլմասյան։

Մրցութային գործընթացին միայն կին թեկնածուների մասնակցության հանգամանքը պայմանավորված է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, համաձայն որի Խորհրդում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից։

Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով մրցութային հանձնաժողովի նիստը կկայանա օգոստոսի 16–ին։

Հիշեցնենք, որ մրցութային հանձնաժողովի կամզում են Արա Խզմալյանը (մրցութային հանձնաժողովի նախագահ), Սառա Նալբանդյանը, Սերոբ Խաչատրյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Գրիգոր Խաչատրյանը։

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031