«Ազատություն». Զապորոժիեի ատոմակայանում հրդեհը վերջնականապես մարվել է, տուժածներ չկան, ատոմակայանի շուրջ ճառագայթային ֆոնը նորմայի սահմաններում է, հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունը։
Ըստ ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի՝ «հիմնական հրդեհը մարվել է» երեկ ուշ երեկոյան՝ ժամը 23:30-ին։
«Ռոսատոմ»-ը հայտնել է, որ հովացման աշտարակի ներքին կառույցները «լուրջ վնասներ են կրել»։ Զապորոժիեի մարզի ռուսական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին էլ նշել է, որ Էներգոդար քաղաքի և ամբողջ տարածաշրջանի համար «վտանգ չկա», ռադիացիոն ֆոնը «նորմայի սահմաններում է»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: