«Ակտիվ քաղաքացի» հարթակի բջջային հավելվածը բնակիչներին հնարավորություն է տալիս մասնակցել մայրաքաղաքում առկա խնդիրների լուծմանը. activecitizen.yerevan.am
Հավելվածը հնարավորություն է տալիս քաղաքացու գտնվելու վայրից ահազանգել խնդրի մասին՝ թողնելով տեքստային հաղորդագրություն, կցելով լուսանկար և տեսանյութ:
Հայտերն ընդունվում են բոլոր լեզուներով, սակայն պարտադիր է, որ հայերեն դիմումները գրված լինեն հայատառ:
Քաղաքացին խնդրի լուծման մանրամասների վերաբերյալ ծանուցվում է, որից հետո ստանում է հնարավորություն՝ գնահատելու կատարված աշխատանքը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Երևանի քաղաքապետարան