Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հիմնական շեշտը դրել ենք զբոսաշրջության վրա ու դրանով էլ փորձում ենք առաջ գնալ»․ Գորիսի քաղաքապետ

Օգոստոս 11,2024 22:12

Գորիսի փողոցների աշխույժ ու կյանքով լցված լինելու «մեղավորն» այս անգամ հայ-իրանական փառատոնն էր։ Վերջերս հատկապես Արցախի կորստից հետո նման աշխուժության հաճախ ականատես չես լինի։ Հարցը ոչ միայն բարոյական, այլ նաև տնտեսական տեսանկյունից է կարևոր։

Գորիսը կոմունիկացիոն առումով շատ կարևոր վայր է։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կարևորում է նման փառատոների դերը Գորիսի քաղաքային կյանքի աշխուժության, ինչպես նաև տնտեսական զարգացվածության բարձրացման տեսանկյունից։

«Այն, որ զբոսաշրջությունը Գորիսի համար լուրջ տնտեսական միավոր է, դա փաստ է։ Արցախյան վերջին պատերազմից և վերջին դժբախտ դեպքերից հետո Գորիսը շատ հնարավորություններ է կորցրել։ Եվ այսօր մենք հիմնական շեշտը դրել ենք զբոսաշրջության վրա ու դրանով էլ փորձում ենք առաջ գնալ»,- ասել է Գորիսի քաղաքապետը։

Մանրամասն՝ տեսանյութում

Ասպրամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031