Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկը մի խոսք է ասում, շնագայլերի ոհմակի պես հարձակվում են». Բագրատ Սրբազան

Օգոստոս 11,2024 21:08

«Որպես ՀՀ քաղաքացիներ` մեր անվտանգությունն ուղղակի ջախջախված է, առաջինը արտաքին անվտանգությունը, երկրի ամբողջական անվտանգությունը, սահմաններն են զիջված, վերջերս՝ Տավուշը կենդանի վկա, թե’ Գեղարքունյաց շրջանը, թե’ Սյունիքը եւ թե’ ամենաթանկը՝ Արցախը»,-Արտաշատում համակիրների հետ հանդիպման ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը՝ դավաճանական որակելով Արցախի հանձնումը:

Սրբազանի ձեւակերպմամբ, իշխանությունները մինչ այսօր ամենավերջին ստորությամբ հանձնում են մեր երկրի անվտանգության բոլոր գոտիները: Նա ներքին անվտանգությունից էլ խոսեց. «Իրավապահ կոչված համակարգը քմահաճույքներով, ծեծուջարդով, հայհոյանքով մարդկանց տները մտնելով, դուրս գալով, իր բոլոր շերտերով եմ ասում… Քաղաքացին ոչ մի ձեւով պաշտպանված չէ, էն սուտ խոսքերը որ ասում են՝ իբր ժողովրդավարության կենտրոն, հատկապես դրսի ուժերի կողմից, ուղղակի խաբեություն են»:

Նա անդրադարձավ նաեւ տեղեկատվական անվտանգությանը եւ իր ձեւակերպմամբ՝ մարդկանց հանդեպ իրականացվող տեռորին. «Մեկը հանկարծ մի խոսք է ասում, շնագայլերի ոհմակի պես հարձակվում են, մարդկանց փորձում են լռեցնել»: Սրբազանը խոսեց նաեւ թմրամոլության ծաղկման մասին, որ անգամ մուտք է գործել Եռաբլուր:

«Երկիրը մխրճել են պատրանքային մի  վիճակի մեջ, ուրախությունների շղթա են ստեղծել, բայց երբ ամեն ինչ անցնի, տակը միայն ողբերգություն  է մնալու»,-ասաց Սրբազան շարժման առաջնորդը: Հայոց եկեղեցու պատմություն առարկային էլ անդրադարձ եղավ. «Հայ եկեղեցու պատմություն» առարկան նեռն ու իր որդիները սպանեցին… հարձակվեցին հայ եկեղեցու և կրթական համակարգի վրա։ Նրանց քաղաքականությունն է՝ մեծ մասով նվազեցնել, հանել այն ամենը, ինչ մեր ինքնության հետ է կապված։ Դա արդեն իսկ ցուցիչ է, թե ինչ ուղղությամբ է գնալու երկիրը»,-հավելեց Բագրատ Սրբազանը:

Նաեւ ասաց, որ Սրբազան պայքարի հիմնական ուղերձը հարմարվողականությունը քանդելն ու ցույց տալը, որ ժողովուրդը ոչ թե անտարբեր է, այլ ահաբեկչության տակ է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031