Գորիսի սրտում՝ Գրիգոր Տաթևացու հրապարակում այսօր տոն է, հանդիպել ու միմյանց մշակույթին ծանոթանում են հայերն ու իրանցիները։ Գորիսը շրջապատած լեռներում արձագանքում են փառատոնի շրջանակներում կազմակերպված համերգի հայկական ու իրանական կատարումները։
Սպիտակ տանիքներով տաղավարներում գունային հրավառություն է, ներկայացված են երկու ժողովուրդներին ամենից բնորոշ ուտելիքները, խմիչքները, ձեռքի աշխատանքներն ու մշակույթը։
Կարդացեք նաև
Հայ-իրանական փառատոնին ներկա են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Գորիսում ԻԻՀ հյուպատոսության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդի Վարամենին և այլ հյուրեր։
Ասպրամ ԱՎԱՆԵՍՅԱՆ