WTA 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը, որին վերջերս Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել, միջազգային մրցաշարերում Հայոց Եռագույնի ներքո կմեկնարկի արդեն վաղը՝ WTA 1000 Cincinati Open-ում: Օգոստոսի 12-ին Էլինան որակավորման փուլում կհանդիպի ԱՄՆ ներկայացուցիչ Լորեն Դեւիսի հետ:
Ցինցինատիից Էլինա Ավանեսյանը կմեկնի Նյու-Յորք եւ կմասնակցի «Մեծ Սաղավարտի» չորս հեղինակավոր մրցաշարերից ԱՄՆ բաց առաջնությանը՝ US Open-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ