Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Վարազդատ Լալայանը՝ օլիմպիական արծաթե մեդալակիր, Գոռ Մինասյանը՝ բրոնզե

Օգոստոս 11,2024 01:12

Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարի վերջին օրը զարդարեցին տղամարդկանց գերծանր քաշայինները։

Մեդալների համար պայքարն ինչպես միշտ ընթացավ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեի, Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, գյումրեցի Վարազդատ Լալայանի եւ ներկայումս Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող նույնպես գյումրեցի Գոռ Մինասյանի միջեւ։

Տալախաձեն, որ վերջին տարիներին ոչ պոկում, ոչ հրում վարժություններում եւ ոչ էլ երկամարտում պատվո պատվանդանի առաջին աստիճանը ոչ մեկին չէր զիջել, պոկում վարժությունն ավարտեց 215 կգ-ով, մեկ կիլոգրամ պարտվեց Գոռ Մինասյանին։ Իսկ Վարազդատ Լալայանը երրորդը ճանաչվեց նույն արդյունքով, քանի որ 215-ը ֆիքսել էր Լաշայից հետո։

Առավել հետաքրքիր անցավ հրում վարժությունը։ Լաշան, թերեւս, առաջին անգամ զգաց մեր ծանրորդներին պարտվելու վտանգը, ինչը միանգամայն իրականանալի էր, սակայն այս անգամ էլ ճակատագիրը բարեհաճ գտնվեց վրացու հանդեպ։

Ի վերջո, երկամարտի 470 կգ-ով Տալախաձեն հերթական անգամ նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը, Վարազդատ Լալայանը նրան զիջեց ընդամենը 3 կգ եւ արժանացավ օլիմպիական արծաթե մեդալի, իսկ Գոռ Մինասյանը 461 կգ-ով բավարարվեց օլիմպիական բրոնզով։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031