Փարիզում ընթացող ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի ազատ ոճային երկու ըմբիշներն էլ մեդալ չնվաճեցին: Այսօր Վազգեն Թեւանյանը 65 կգ քաշային կարգում մոնղոլ մրցակցին պարտվելուց հետո սպասում էր վերջինի եզրափակիչ մտնելուն, որպեսզի ինքը սփոփիչ գոտեմարտում, ապա նաեւ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստանա:
Սակայն մոնղոլ ըմբիշը կիսաեզրափակչում 1:5 հաշվով զիջեց Ճապոնիայի ներկայացուցչին, եւ օլիմպիական խաղերն ավարտվեցին նաեւ Վազգեն Թեւանյանի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ