«Ես մաղթում եմ, որ մենք միասին այնքան ապրենք, որ Հադրութն էլ տեսնենք, Շուշին էլ տեսնենք, ոչ միայն տեսնենք, այլ միասին ապրենք այնտեղ»,- Մասիսի երաժշտական դպրոցում հադրութցի 86-ամյա ուսուցչին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:
86-ամյա հադրութցին սրբազանից հետաքրքրվում էր՝ ի՞նչ են անելու Արցախը ետ բերելու համար. «Ղարաբաղը չկա, ո՞ւր է, ոչ ոք չի խոսում»:
«Իմ ու ձեր անելիքը կորուստների շղթան կանգնեցնելն է, կորուստները վերականգնելը, իսկ դրա խոչընդոտը նեռն է»,- ասաց սրբազանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Շարժման անդամներն այսօր սրբազանի գլխավորությամբ, Արարատի մարզում էին. նախ՝ Սայաթ-Նովա գյուղում, ապա՝ Նիզամի, հետո եղան նաեւ Մասիս քաղաքում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ