Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեպտեմբերի 7-ից մեկնարկը տրվելու է». Բագրատ սրբազանը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անելիքների մասին

Օգոստոս 10,2024 17:09

«Սահմանադրություն չէ է, որ փոխում են, մեր պետությունն են փոխում՝ ամբողջությամբ, ապրելու տրամաբանությունն են փոխում, ինքնությունն են փոխում, հավաքական միտքը»,- Մասիս համայնքի երաժշտական դպրոցում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ  ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նոր պահանջին՝ ՀՀ Սահմանադրությունն անհապաղ փոխելու, որպեսզի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կնքվի եւ ՀՀ իշխանության լռությանը: Այդ լռությունը սրբազանն ընկալում է իբրեւ համաձայնություն Ադրբեջանի հետ:

Շարժման անդամներն այսօր սրբազանի գլխավորությամբ Արարատի մարզում էին. նախ՝ Սայաթ-Նովա գյուղում, ապա՝ Նիզամի, հետո եղան նաեւ Մասիս քաղաքում:

Գործող իշխանությանը հեռացնելը սրբազանը համարում է կենսական անհրաժեշտություն եւ դա հաստատում է դրա համար պայքարի գոյությունը:

Սրբազանը տեղեկացրեց, որ շարժումը դիմել է սեպտեմբերի 7-ին ՄՀՀ մեծ դահլիճում միջոցառում կազմակերպելու համար, բայց դահլիճը չի տրամադրվել: Չի տրամադրվել թե 7-ից առաջ, թե հետո բոլոր օրերը՝ պատճառաբանելով, թե զբաղված է. սա ինքը համարում է իշխանության կողմից վախի ցուցիչ՝ շարժման նկատմամբ: Նա վստահեցրեց, շարժման ծրագրերն այսպիսով չեն փոխվելու, սեպտեմբերի 7-ից կրկին ակտիվ մեկնարկ է տրվելու: Նա շատ փակագծեր չբացեց՝ անելիքների մասին, ասաց, որ շատ բան տեղում են հայտարարելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031