Պաշտոնական Բաքուն բրիտանական The Telegraph-ի այսօրվա հրապարակման առթիվ Թեհրանից պարզաբանում է ակնկալում, հաղորդում է ադրբեջանական АPA գործակալությունը՝ իշխանական անանուն աղբյուրները վկայակոչելով։
Բրիտանական պարբերականը հաղորդել էր, որ Իրանի նորընտիր նախագահն առաջարկում է ուժայիններին Իսրայելի փոխարեն հարվածներ հասցնել Ադրբեջանում կամ իրաքյան Քուրդիստանում գտնվող իսրայելական գաղտնի ռազմակայաններին։
«Ադրբեջանական կողմը կարծում է, որ հրապարակված լուրը կեղծ է։ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը սկսել է մտահոգել որոշ շրջանակների, որոնք փորձում են խաթարել այդ գործընթացը», – նշել է գործակալության աղբյուրը՝ հավելելով․ – «Իրանի նորընտիր նախագահի՝ ազգությամբ ադրբեջանցի լինելու և նրա՝ Ադրբեջանի նկատմամբ ջերմ վերաբերմունքի ֆոնին ի հայտ են եկել ուժեր, որոնք ցանկանում են խաթարել երկկողմ հարաբերությունները։ Այդ իսկ պատճառով լավ կլիներ, որ իրանական կողմը հերքեր այս պնդումները և ցրեր բոլոր կասկածները»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում