Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին

Օգոստոս 10,2024 16:46

Օգոստոսի 9-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի (ICCR) գլխավոր տնօրեն Կումար Թուհինի հետ:

Հանդիպմանը նշվել է Նյու Դելիում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանի շրջանակներում հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի՝ Աջանտայի քարանձավների որմնանկարները պատկերող ստեղծագործությունների Հայաստանի ներկայացրած հարակից ցուցահանդեսի մասին:

Քննարկվել են համատեղ մի քանի կրթամշակութային միջոցառումների առաջիկա կազմակերպմանը վերաբերող հարցեր և նախաձեռնություններ:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին։

ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031