Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացրել ենք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակտարածքի ապահովման պետական ծրագրում համակարգային փոփոխություններ կատարելու գործողությունների փաթեթ․ Գեղամ Մանուկյան

Օգոստոս 10,2024 15:51

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Անցնող մի քանի շաբաթներին շատ ակտիվ վերսկսվել են Արցախի Հանրապետության ԱԺ բոլոր խմբակցությունների եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային քննարկումները։

Նման ձեւաչափի նպատակը եղած խնդիրները վեր հանելն է, հաշվառելը, փորձել դրանց լուծումներ տալ, վերամշակել մինչ այժմ եղած ծրագրերը եւ վերացնել դրանցում առկա բացերը։ Հիմա արդեն գործնական քայլերի փուլն է:

Երեկ գործընկերոջս՝ Տիգրան Աբրահամյանի հետ համատեղ ՀՀ կառավարությանն ուղղված գրություն-առաջարկով ներկայացրել ենք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակտարածքի ապահովման պետական ծրագրում համակարգային փոփոխություններ կատարելու գործողությունների փաթեթ։

Կառավարության մշակած ծրագիրը չի տալիս ցանկալի արդյունքը. հարյուրավոր դիմումատուների ճնշող մեծամասնությունը մերժում է ստացել՝ եղած սահմանափակումների ու պահանջների պատճառով։

Բացի բնակտարածքի ապահովման հարցից օրակարգում են նաեւ՝

  • պարտադիր կուտակային համակարգում Արցախում կատարված վճարումների ճակատագրի ճշգրտումը,
  • եղած սոցիալական հատկացումների շարունակականության ապահովումը,
  • քաղաքացիության հետ կապված թնջուկի հանգուցալուծումը,
  • ԱՀ պետական եւ այլ ոլորտներում աշխատողների ստաժների հաշվառման հարցը ու բազում չլուծված խնդիրներ։

Այդ առումով ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն օգտագործելու են բոլոր հնարավորությունները՝ հարցումներ, առաջարկներ, ՍԴ դիմումներ եւ այլ միջոցներ։
Առաջիկայում այդ քայլերի մասին առավել մանրամասն կլինեն հրապարակային հայտարարություններ եւ գործողություններ։
Կից տեղադրում եմ ՀՀ կառավարությանն ուղղված բնակտարածքների ապահովման ծրագրում առաջարկվող փոփոխույթուններով գրությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031