Արարատի մարզի Նիզամի գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը խոսեց ոստիկանության անգործության, Հայաստանում թմրանյութերի տարածման եւ խաղամոլության մասին: Նա փոխանցեց 44-օրյա պատերազմում զոհված Էրիկի հոր՝ Էդիկի պատմածը, թե ինչպես է գիշերով ինչ-որ մեկը եկել-նստել իր տղայի շիրիմի մոտ, խնկամանից խունկը հանել, ծխել, ապա իր գրպանից մի փաթեթ է դրել խնկամանի մեջ: Մի քանի ժամ հետո մեկ այլ մարդ եկել եւ վերցրել է փաթեթը:
Սրբազանը տարակուսեց, որ ոստիկանները «չեն կարողանում» բացահայտել այդ շղթաները, ապա ասաց, որ ոստիկաններն էլ «իրենց բաժինն» ունեն այդ շղթայից. ավելի ցածր չինի ոստիկանները փոքր գումարներ են ստանում, ավելի բարձր չինի չինովնիկները՝ մեծ:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ