Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի վերջին ներկայացուցիչը 33-րդ ամառային օլիմպիական խաղերում՝ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը, Փարիզի մրցագորգում երկրորդ գոտեմարտը տանուլ տվեց մոնղոլ Տուլգա Տումուր Օշիրին: Քառորդ եզրափակիչ գոտեմարտի սկզբում մեր ըմբիշը հաղթում էր 5:1 հաշվով, սակայն մրցակցի գերակտիվ գործողությունների արդյունքում չկարողացավ պահպանել առավելությունը եւ ի վերջո պարտվեց:
Մնում է սպասել, որ Մոնղոլիայի ներկայացուցիչը երեկոյան կկարողանա մտնել եզրափակիչ եւ Վազգեն Թեւանյանը սփոփիչ գոտեմարտի, այնուհետեւ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կաստանա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ