Aravot.am-ի տեղեկություններով, երեկ երեկոյան ժամը 19.00-ի սահմաններում սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Վահրամաբերդ գյուղի ձոր տանող ճանապարհին։
Հրազենով կրակել են Մարմաշեն գյուղի երիտասարդ բնակիչներից մեկին` Արաբո անվամբ, որին տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, սակայն րոպեներ անց մահացել է։ Aravot.am-ի այս տեղեկությունը հաստատել են տեղի ոստիկանությունից։
Կա կասկածյալ, նա Վահրամաբերդ գյուղի բնակիչ է, որը փախուստի մեջ է։
Մեր տեղեկություններով, օրեր առաջ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը շարունակվել է Վահրամաբերդի ձոր տանող ճանապարհին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ