Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պախարակելու համար իշխանությունը 50 միլիոն դոլար գումար է ծախսել՝ միայն մեկ ամսվա ընթացքում. Բագրատ սրբազան

Օգոստոս 10,2024 14:57

«Մեր ծրագիրը, միտքը, ուղին, ճանապարհը նեռին հեռացնելն է մեր երկրից, իրեն ուղարկելն է իր տեղը»,-Արարատի մարզի Նիզամի գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ այդպիսով նաեւ կհաղթահարվի այն աղետը, որում մենք այսօր ապրում ենք, եւ դա ամոթալի է: Դա նաեւ սրբազանը պատասխանատվություն է համարում գալիքի՝ ապագայի եւ սերունդների առջեւ:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն այսօր Արարատի մարզում էին, նախ եղան Սայաթ-Նովա գյուղում:

Նիզամին, հիշեցնենք, որ խորհրդային շրջանում նույնպես ադրբեջանաբնակ էր: Սրբազանը զգուշացնում է՝ այսօր խոսվում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին եւ ՀՀ կառավարությունը լռում է: Ադրբեջանը հայտարարում է, որ երրորդ ուժ պետք է լինի, որը պաշտպանելու է իր քաղաքացիների իրավունքները. սրբազանը զգուշացնում է՝ դա Ադրբեջանի մեծ եղբայրը՝ Թուրքիան է լինելու: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Տավուշի մարզում իր նախընտրած տարածքները ստանալով՝ Ադրբեջանը դադարեցնում է ճանապարհների ապաշրջափակման գործընթացը՝ պահանջելով, որ ՀՀ իշխանությունը Սահմանադրությունը փոխի՝ Հայաստանը նաեւ անդեմ մի զանգված դարձնելով ու ՀՀ իշխանությունը կրկին լուռ է:

Սրբազանը նաեւ հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ իրականությունը կոծկելու եւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նսեմացնելու, պախարակելու, այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի կամակատարը ներկայացնելու համար իշխանությունը 50 միլիոն դոլար գումար է ծախսել՝ միայն մեկ ամսվա ընթացքում: Սրբազանը կարծում է՝ այդպես են վարվում, քանի որ այլ բան չգիտեն, քանի որ իրենք տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների ստրուկն են, բայց իրականությունը բացահայտվելու է եւ տաշեղի նման քշելու է այս իշխանությանը ու այդ օրը հեռու չէ:

Սրբազանը խոսեց ոստիկանության անգործության մասին, ինչի արդյունքում հանցագործությունների թիվը կտրուկ աճել է, մինչդեռ ոստիկանները զբաղված են նեռին ուղեկցելով եւ պարգեւավճարի դիմաց ցուցարարներին ծեծելով: Վկայակոչեց վերջին սոցհարցումները, ըստ որոնց մարդկանց 60 տոկոսն ասել է՝ չի հավատում, որ գործող իշխանությունը կոռուպցիան վերացրել է, ինչի խոստում էր տվել:

Ըստ սրբազանի, մենք ապրում ենք ուրախությունը եւ պատիվը կորցրած ժամանակներում եւ ովքեր ուզում են հայրենիք ու պատիվ վերադարձնել՝ պայքարի մեջ են:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031