Փարիզում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի ըմբիշներից այսօր վերջինը մրցագորգ մտավ ազատ ոճային, 65 կգ քաշային, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը, որի մեկնարկային մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Գոդերձի Ձեբիսաշվիլին էր: Նրանց մենամարտն անցավ ըմբիշի բացահայտ առավելությամբ, որը 11:0 «չոր» հաշվով ժամանակից շուտ պարտության մատնեց մրցակցին:
Քառորդ եզրափակչում Վազգեն Թեւանյանի մրցակիցը մոնղոլ Տուլգա Տումուր Օշիրն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ