Իրանցի գեներալները պնդում են ուղիղ հարված հասցնել Թել Ավիվին, սակայն Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկում է հարվածել Իրանի հարևան երկրներում տեղակայված իսրայելական գաղտնի բազաներին, գրում է բիրտանական The Telegraph-ը։
Իրանի նոր նախագահը պայքարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կոշտ գծի դեմ՝ փորձելով կանխել Իսրայելի հետ լայնածավալ պատերազմը։
«Նա առաջարկել է Ադրբեջանում կամ [Իրաքյան] Քրդստանում թիրախավորել Իսրայելին առնչվող ինչ-որ բան, այնուհետև այդ երկրներին հայտնել դրա մասին և վերջ տալ այս ամբողջ դրամային»,– The Telegraph-ին հայտնել է Փեզեշքիանի մեկ այլ օգնական:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում