Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՛վ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ․ «Փաստերի ստուգման հարթակ»

Օգոստոս 10,2024 11:10

Օգոստոսի 1-ին փաստաբան Ռոման Երիցյանը իր Ֆեյսբուքյան լայվում տեղեկացրել է, որ պարեկները «դաժան ծեծի են ենթարկել» իր եղբորը, որին դրանից հետո տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին։

Հաջորդ օրը՝ օգոստոսի 2-ին, Ռոման Երիցյանի ուղիղ եթերին ժամերի տարբերությամբ արձագանքել են ՀՀ ներքին գործերի նախարարությունը և Քննչական կոմիտեն:

Ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, թե ՆԳՆ ներքին անվտանգության ու հակակոռուպցիոն վարչությունում նշանակված ծառայողական քննությամբ «ուսումնասիրվել են ինչպես պարեկներին ամրակցված, այնպես էլ հարակից տարածքներում տեղադրված տեսահսկող սարքերի տեսագրությունները»։

«Պարզվել է, որ հիմնավոր կասկածանքով ձերբակալման և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխելու ընթացքում նշված անձը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք, ոչ նրա, ոչ ԼՂ բնակչության հասցեին չի հնչել վիրավորական որևէ արտահայտություն, ձերբակալումն էլ կատարել են ոչ թե պարեկային 10 ծառայողներ, ինչպես նշված է հրապարակման մեջ, այլ մեկ կարգախումբ՝ երկու պարեկով»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Հաղորդագրությունում միաժամանակ ասվում էր, որ ձերբակալման ընթացքում տղամարդը հասցրել է հարվածներ և դիմադրություն ցույց տվել պարեկներին։

Ժամեր անց ՀՀ քննչական կոմիտեն է հրապարկել տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են երկու պարեկային ծառայողներ փորձում ձերբակալել Արամ Երիցյանին: Տեսանյութում երևում է, որ Արամ Երիցյանը փորձում է դիմադրել պարեկներին, սկսում է հրմշտոց, որի ընթացքում նաև Արամ Երիցյանը ձեռքով հարվածներ է հասցնում պարեկներից մեկին:

Այսպիսով, Քննչական կոմիտեի հրապարակած տեսանյութից երևում է, որ պարեկները 2 հոգի են, և ոչ թե՝ 10 հոգի, և որ իսկապես, Արամ Երիցյանը դիմադրում է: Բայց միաժամանակ նկարից երևում է, որ Արամ Երիցյանը ունի առնվազն ձեռքի վնասվածք: Բայց ձեռքը կամ ձեռքի մատները կոտրած լինելու փաստեր, ինչը պնդում էր Ռոման Երիցյանը դեպքի հետ կապված իր առաջին ուղիղ եթերում, առնվազն հրապարակված տեսանյութերում, կամ գոնե այդ մասին վկայող լուսանկարներ չկան: Միաժամանակ հրապարակված է միայն մի պարեկի տեսաձայնագրող սարքի տեսաձայնագրությունը, այն էլ ոչ լրիվությամբ, իսկ մյուսինը՝ բացակայում է:

Հաշվի առնելով այս ամենը, կարող ենք փաստել, որ և՛ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ:

Ալյոնա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031