Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ի նկարահանած տեսանյութը՝ «շոու»․ «ԶԻԼ»-ի վարորդն ինքն իրեն որոշում է, թե զիբիլ-զիբիլ, տանեմ մի քանի արկղ լցնեմ աղբի վրա, մնացածն էլ կտանեմ շներիս կտամ․ Factor.am

Օգոստոս 10,2024 10:50

ՊԵԿ-ը հաղորդեց աղմկահարույց բացահայտման մասին․ ըստ կոմիտեի տարածած հաղորդագրության՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության և ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մասնակցել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության կողմից 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը։

«Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության տնօրեն Մարտիկ Անդրեասյանը Factor.am -ի հետ զրույցում ՊԵԿ-ի նկարահանած տեսանյութը «շոու» անվանեց։ Ընկերության տնօրենը պնդեց, որ ՍԱՏՄ-ի կողմից ոչ պիտանի համարված թռչնամսի ոչնչացումը հենց իրենք են կազմակերպել, քանի որ տեսչական մարմինն իրենց վերջնաժամկետ էր տվել։ Մարտիկ Անդրեասյանի խոսքով՝ սեփական ֆինանսական միջոցներով մթերքի ոչնչացմամբ զբաղվող մի ընկերության հետ պայմանագիր են կնքել և սկսել ոչ պիտանի թռչանամսի ոչնչացումը։ «Մեկ հոգի սննդի տեսուչներից, մեկն էլ ՊԵԿ-ից եկել են և իրենց ներկայությամբ թռչնամիսը բարձել ենք երկու «Կամազ» և մեկ «ԶԻԼ» մեքենա։ Իրենց ուղեկցությամբ տարել են աղբավայր և դատարկել են հողի վրա։ Տրակտորի կովշով ամբողջը ջարդել են, լցրել են աղբավայրը։ Երկրորդ մեքենան էլ է դատարկվել իրենց աշխատակիցների ներկայությամբ։ 4 մետր խորությամբ փոս են փորել, թաղել են և հողը լցրել են վրան»,- պարզաբանեց նա։ Անդրեասյանը պատմեց, որ ՊԵԿ աշխատակիցները թռչնամիսն ընկերության պահեստից տանելուց հետո զանգել են իրեն և ասել, որ «ԶԻԼ» բեռնատարը չկա։

«ԶԻԼ»-ի վարորդն ինքն իրեն որոշում է, թե զիբիլ-զիբիլ, տանեմ մի քանի արկղ լցնեմ աղբի վրա, մնացածն էլ կտանեմ շներիս կտամ։ Չի հասնում այն աղբավայրը, որտեղ ՊԵԿ-ի աշխատողներն են, տանում է հավի միսը մեկ ուրիշ վայրում, մոտ 60 արկղ դատարկում է։ Հետո հետ գնում է այդ աղբավայր։ ՊԵԿ-ի աշխատողները, որ տեսնում են՝ բեռնատարի մեջ դատարկ արկղեր կան, հետ են ուղարկում։ Զանգում են մեզ և ասում, որ վարորդը չկա»,- ասաց նա։ «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության տնօրենի փոխանցմամբ՝ ինքը ոստիկանություն հաղորդում է տվել, որ «ԶԻԼ»-ի վարորդը ոչնչացման ենթակա հավի միսը դատարկել է այլ վայրում։ ««ԶԻԼ»-ի վարորդն իմ աշխատող է։ Ես իրեն նեղել եմ, ճնշել, ասել եմ՝ գնա ամբողջ բեռը բեր։ Ինքը գնացել է արկղերի միջից դատարկած թռչնամիսը, այդ գողոնը, բարձել է մեքենան և բերել պահեստ։ Կշտամբեցի, ասեցի՝ եթե քեզ շան համար կեր էր պետք, լիքը քեզ ժամկետանց հավ կտայի։ Վարորդն ասեց՝ դե՛, պարոն Անդրեասյան, մտածեցի՝ զիբիլի ապրանք է, էնտեղ լցնեմ, թե էստեղ, տարբերություն չկա։ Ինքը բերում է՝ էդ թռչնամիսը լցնում է պահեստը։ Հետո տեսուչներն են գալիս և ասում, թե թափած միսը բերել, լցրել եք պահեստը։ Ես էլ ասել եմ՝ հաղորդում ենք տվել, որ մեր վարորդը հավ է գողացել։ 3 հոգով 15 անգամ ստուգում են պահեստները, նկարահանում։ Ես էլ ասում եմ, որ դա վարորդի գողացած թռչնամիսն է»,- հավելեց տնօրենը։

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031