Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Փաշինյանի «TikTok»-յան էջի տեսանյութերը նկարահանում և արդյո՞ք այս աշխատանքի համար գումար հատկացվում է ՀՀ պետական բյուջեից․ Factor.am

Օգոստոս 10,2024 10:20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում բավական ակտիվ է «TikTok» սոցիալական ցանցում, որտեղ տեսանյութեր է հրապարակում թե՛ իր առօրյայից, թե՛ աշխատանքային գործունեությունից։ Պարզվում է՝ վարչապետի աշխատակազմում կա հատուկ աշխատակից, որի հիմնական զբաղվածությունը Նիկոլ Փաշինյանի համար «TikTok»-ի տեսանյութեր նկարահանելն է։

Ֆեյսբուքում մեկ միլիոն հետևորդ ունեցող Փաշինյանը «TikTok»-յան օգտատեր դարձավ 2023 թվականի նոյեմբերին։ Արդեն շուրջ 35 հազար հետևորդ ունեցող Նիկոլ Փաշինյանը բավական ակտիվ է այս սոցիալական հարթակում, որտեղ հիմնականում հրապարակվում են ոչ պաշտոնական բովանդակությամբ տեսանյութեր։ Օրինակ, վերջին տեսանյութն այն մասին է, թե ինչպես է Փաշինյանը գնումներից վերադառնում, իսկ կինը՝ Աննա Հակոբյանը, խաշլամա, տոլմա և այլ ուտեստներ պատրաստում։

Ի դեպ, նկատենք, որ հրապարակայնությունը կարևորող Փաշինյանի էջի գրեթե բոլոր հրապարակումներում փակված է մեկնաբանություններ թողնելու դաշտը։ Իսկ ո՞վ է Փաշինյանի «TikTok»-յան էջի տեսանյութերը նկարահանում և արդյո՞ք այս աշխատանքի համար գումար հատկացվում է ՀՀ պետական բյուջեից։ Այս հարցի պատասխանը ստանալու համար Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ պարզելու, թե ով է ստեղծում «TikTok»-ի բովանդակությունը, տեսանյութերի նկարահանման և տեղադրման համար կա՞ առանձին հաստիք։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ վարչապետի՝ «TikTok» և այլ սոցիալական հարթակներում բովանդակության գեներացման և տարածման աշխատանքներում ներգրավված է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրային իրազեկման ծառայության ավագ մասնագետ Դավիթ Մկրտչյանը։ ՔՊ կուսակցության անդամ Դավիթ Մկրտչյանը դեռևս 2018-ին ակտիվորեն ներգրավված էր Փաշինյանի նախաձեռնած շարժմանը, ապահովում էր նրա ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակումները կամ պահում էր բարձրախոսը (рупор), որով խոսում էր Փաշինյանը, այդ պատճառով նա շարժման մասնակիցների շրջանում առավել հայտնի էր «Ռուպըր Դավո» անունով։ Թե որքան աշխատավարձ է ստանում Դավիթ Մկրտչյանը ՀՀ պետբյուջեից, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից հրաժարվել են պատասխանել՝ հղում անելով ՀՀ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին։

Արփի ՀԱԿՈԲՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031